Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանում հաստատվեց կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը

2020 թվականի մարտի 1-ին Հայաստանում գրանցվեց COVID-19-ի առաջին դեպքը։ Այդ օրը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց․ «Մոտ 2 ժամ առաջ, կրկնակի քննությամբ հաստատվեց նոր կորոնավիրուսի առկայությունը Իրանից ժամանած մեր քաղաքացու մոտ։ Դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները կներկայացնեմ վաղը ժամը 12:00 առողջապահության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ»։

Ասուլիսի ժամանակ Թորոսյանը հայտարարեց, որ այդ պահին չվերթ չեղարկելու կարիք, դեռ չեն տեսնում:

Օրեր հետո կորոնավաիրուսի նոր աղբյուր դարձան Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները։

Այսօր մարտի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 172216 դեպք, որոնցից 163511-ն` առողջացած, 3195-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4693 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 733639 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4372 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 158 նոր դեպք: Ունենք 117 առողջացած և 3 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 817 է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել