Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է քննվել Աննա Պիվազյանի վերաբերյալ քրեական գործը: Նա մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով «Բելիտալիանա» ՍՊ ընկերության տնօրեն` մաքսանենգությամբ ՀՀ տարածք է ներմուծել 26.075 եվրո հաշիվ-ապրանքագրային արժեքով կահույք: Այնուհետև կահույքը հայտարարագրել է 12.538 հաշիվ-ապրանքագրային արժեքով:
Ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին:
Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 1-ին մասով:
Տեղեկացնենք, որ հիշյալ հոդվածի համաձայն` մաքսանենգությունը` Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների, մշակութային կամ այլ արժեքների տեղափոխումն առանց մաքսային հսկողության, բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված ապրանքների կամ արժեքների`պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net