Ի՞նչ կենսագրություն ու պարգևներ ունի ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը

Օնիկ Գասպարյանը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի հունիսի 8-ին։ Իրավաբան․net-ը ներկայացնում է նրա կենսագրությունը։

Գասպարյանը ծնվել է 1970թ. հունվարի 6-ին, քաղաք Իջևանում։

Զբաղեցրել է գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի, մի շարք զորամասերի հրամանատարի պաշտոնները:

Զբաղեցրել է 51191 զորամասի հրամանատարի պաշտոնը:

Զբաղեցրել է 68617 զորամասի հրամանատարի պաշտոնը:

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 4-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

Զբաղեցրել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-մայոր» զինվորական կոչում:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնին:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնին:

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչում:

ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:

ՀՀ Նախագահի հրամանագրով շնորհվել է «գեներալ-գնդապետ» զինվորական կոչում:

Սովորել է Իջևանի N5 միջնակարգ դպրոցում:

Սովորել և ավարտել է ք.Երևանի N147 միջնակարգ դպրոցը:

Սովորել և ավարտել է ՌԴ ՊՆ «Վիստրել» բարձրագույն սպայական դասընթացները մոտոհրաձգային գնդի հրամանատարի մասնագիտությամբ:

Սովորել և «ոսկե» մեդալով ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան:

Սովորել և գերազանցությամբ ավարտել է ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան:

Ծառայություն և մասնակցություն մարտական գործողությունների

1988 – 1990թթ. – Ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում որպես պարտադիր ժամկետային զինծառայող:

1990 – 1993թթ. – Մասնակցել է ՀՀ սահմանների ինքնապաշտպանությանը Իջևանի «Սարոյի» ջոկատի կազմում:

1993 – 1998թթ. – Ծառայել է 51191 զորամասում զբաղեցնելով գումարտակի հրամանատարի տեղակալի, գնդի շտաբի պետի տեղակալի, հետախուզության պետի օգնականի, հետախուզության պետի, գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնները:

1994թ. – Մարտական առաջադրանք կատարելիս ականի պայթյունի հետևանքով ծանր վիրավորվել է:

Պարգևներ

Մարտական գործողություններին ակտիվորեն մասնակցելու, զորամասերը և զորամիավորումները հաջողությամբ ղեկավարելու, Հայաստանի Հանրապետության բանակաշինության գործում անձնական մեծ ավանդի համար պարգևատրվել է ՀՀ Նախագահի կողմից «Մարտական ծառայության», «Արիության», «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին և երկրորդ աստիճանի մեդալներով, ՀՀ պաշտպանության նախարարի կողմից «Մարշալ Բաղրամյան», «Վազգեն Սարգսյան»,  «Գարեգին Նժդեհ», «Դրաստամատ Կանայան» գերատեսչական, «Անբասիր ծառայության համար» 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանների, «ՀՀ զինված ուժերի 20 տարի» հոբելյանական մեդալներով, ինչպես նաև ՀՀ Վարչապետի հուշամեդալով, անվանական և որսորդական զենքերով:

ՊԱՐԳԵՎՆԵՐ
«Արիության» մեդալ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ
ՀՀ զինված ուժերի «Մարշալ Բաղրամյան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Դրաստամատ Կանայան» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալ
«Մարտական ծառայության» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մ
ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
ՀՀ զինված ուժերի «Անբասիր ծառայության համար» IV աստիճանի մեդալ

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել