Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Փետրվարի 27-ին կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգույի հեռախոսազրույցը։ Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հետ կապված հարցեր, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ստեղծված ներքին իրավիճակին»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել