Ապրիլի 17-ից 21-ը Մոսկվայում անցկացվեց դետեկտիվ ֆիլմերի եւ իրավապահ մարմինների գործունեությանը նվիրված հեռուստահաղորդումների «Դետեկտիվեֆեստ» միջազգային փառատոնը։ Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ փառատոնի աշխատանքներին մասնակցեց նաև ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության «02» հաղորդաշարը ներկայացված էր «Հանցագործություն եւ պատիժ» անվանակարգում։ Ի դեպ, այս անվանակարգն ամենաընդգրկունն էր մասնակիցների թվով եւ աշխարհագրությամբ։ Մեր մրցակիցների թվում էին ոչ միայն Ռուսաստանի, այլեւ՝ Իսրայելի, Իտալիայի, Բուլղարիայի, Ավստրալիայի, Քենիայի եւ այլ երկրների հեռուստաընկերություններ։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը փառատոնին ուղարկել էր արդեն իսկ եթեր հեռարձակված «02» հաղորդաշարերից մեկը։
Հնգօրյա աշխատանքներն ամփոփվեցին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի մշակույթի տան դահլիճում։
02»-ի ստեղծագործական խումբն իր աշխատանքը ներկայացրել էր «Հանցագործություն եւ պատիժ» խորագրի ներքո եւ այդ անվանակարգում էլ հաղթանակ տոնեց՝ արժանանալով փառատոնի «ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ»-ին:
Աղբյուրը` Իրավաբան.net