Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լը Դրիանը երկխոսության կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներին և ընդդիմությանը՝ ժողովրդավարության պաշտպանության համար:
«Ֆրանսիան հանդես է գալիս երկրում երկխոսության հաստատման օգտին՝ հիմնված նախագահի և վարչապետի լեգիտիմության վրա՝ ավելի հանգիստ իրավիճակ ապահովելու համար երկրում, որը դժվար ժամանակներ է անցել»,- ասել է Լը Դրիանը Ուկրաինայի գործընկերոջ՝ Դմիտրի Կուլեբայի հետ ճեպազրույցում:
«Հայաստանյան ժողովրդավարությունը պետք է դիմակայի»,- ընդգծել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը: