Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի`Մարգեր Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2012թ. նոյեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը գտնվելով հերթական արձակուրդի մեջ և պարտավոր լինելով արձակուրդը վերջանալուց հետո` 2012թ դեկտեմբերի 16-ին, ներկայանալ ծառայության վայր` զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով այլևս ծառայության չի ներկայացել` կատարելով դասալքություն:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net