Եվրոպական միությունը հայտարարություն է տարածել Հայաստանի վերջին զարգացումների վերաբերյալ․
«Եվրոպական միությունը շատ ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին: Մենք խնդրում ենք բոլոր դերակատարներին պահպանել հանգստություն և խուսափել այնպիսի հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա սրացման: Քաղաքական տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով՝ խստորեն պահպանելով խորհրդարանական ժողովրդավարության սկզբունքներն ու գործընթացները: Համաձայն Հայաստանի Սահմանադրության՝ զինված ուժերը «քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են»: Ժողովրդավարական և սահմանադրական կարգի պահպանումը միակ ճանապարհն է, որով Հայաստանը կարող է արդյունավետորեն հաղթահարել իր առջև ծառացած մարտահրավերները»,- ասված է հայտարարության մեջ: