Ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պահվում են խցերում` որպես կանոն, յուրաքանչյուր խցում չորս դատապարտյալից ոչ ավելի: Դատապարտյալի խնդրանքով կամ նրա անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի դեպքում, ուղղիչ հիմնարկի պետի որոշմամբ, դատապարտյալը կարող է պահվել մենախցում: Տվյալ դատապարտյալի աշխատանքը կազմակերպվում է՝ հաշվի առնելով դատապարտյալին խցում պահելու` ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգով սահմանված պահանջները:
Դատապարտյալն ամենօրյա մեկ ժամ տևողությամբ զբոսանքի իրավունք ունի:
Աղբյուր՝ Իրավաբան.net