ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Գ.-ի` 426.000 դրամ գումարի բռնագանձման պահանջի մասին։
ՀՀ վարչական դատարան ներկայացված հայցադիմումով հայցվորը հայտնել է, որ պատասխանողի պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունը 11.10.2011թ. դրությամբ եկամտահարկի գծով կազմել է 30.900 դրամ և սոցիալական վճարի գծով՝ 395.100 դրամ։ Սոցիալական վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվաժի 5-րդ կետի համաձայն` հաշվարկվել է տույժ 0.15% դրույքաչափով։
Սույն գործով դատարանը հաստատված է համարում, որ պատասխանողի պարտքը ՀՀ պետական բյուջեին 11.10.2011թ. դրությամբ կազմում է 426.000 դրամ, և վճռել է հայցը բավարարել:
Վերաքննիչ վարչական դատարանը որոշեց պատասխանող Սաթենիկ Գ.-ի բերված վերաքննիչ բողոքը բավարարել մասնակի` բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 10.07.2012 թվականի վճռի` անհատ ձեռնարկատեր Սաթենիկ Գ.-ից հօգուտ պետական բյուջեի որպես եկամտահարկ 30.900 դրամ բռնագանձելու մասը և այդ մասով այն փոփոխել` հայցը մերժել։ Հայցը մերժելու մասով պետական տուրքի հարցը համարել լուծված։
Աղբյուրը` Իրավաբան.net