ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր՝ Արթուր Պողոսյանի, դատավորներ՝ Արա Բաբայանի, Աշոտ Սարգսյանի թիվ ՎԴ/7650/05/18 վարչական գործով կայացրել է որոշում, որով մերժել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի վերաքննիչ բողոքը, որով ուժի մեջ մնաց ՀՀ վարչական դատարանի դատավոր՝ Գրիգոր Առաքելյանի կողմից կայացված վճիռը, ըստ որի դատարանը պարտավորեցրել է Հանձնաժողովին պատշաճ ձևով, պատճառաբանված, ինձ պատասխանել թե ինչո՞ւ դատավոր՝ Ստեփան Միքայելյանի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվել: Այս մասին հայտնում է փաստաբան Գևորգ Գյոզալյանը։
«Սույն գործը կարևոր է նրանով, որ այլևս արձանագրվել է, որ թե՛ ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովը և թե՛ ՀՀ արդարադատության նախարարությունը չեն կարող մերժել անձանց՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումները՝ առանց պատշաճ կերպով պատճառաբանելու թե ինչո՞ւ կոնկրետ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ չի հարուցվում:
Լավ կլիներ, որ ընկերներս հաճախ օգտվեին այս գործիքից»,-նշել է նա