Դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց «Gagik Soghomonyan»-ի գործով Մհեր Ավագյանի ձերբակալությունը, միևնույն ժամանակ մերժեց կալանավորման վերաբերյալ միջնորդությունը. փաստաբան

Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․

«Քիչ առաջ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մ.Շահվերդյանի, բավարարեց իմ կողմից ներկայացված բողոքը և ոչ իրավաչափ ճանաչեց վստահորդիս, հայտնի ֆեյք <<GAGIK SOGHOMONYAN>>-ի գործով մեղադրյալ Մհեր Կարապետի Ավագյանի ձերբակալումը, միևնույն ժամանակ, նույն որոշմամբ մերժեց վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը:

Մ.Ավագյանը մեղադրվում է <<GAGIK SOGHOMONYAN>> լինելու մեջ

Կեցցե ՀՀ Դատարանը, ի դեմս Դատավոր Մ.Շահվերդյանի»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել