Ռուսաստանի խաղաղապահ զորամիավորման ռազմական բուժաշխատողներն ավարտել են Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ անձնակազմի՝ Sputnik-V պատվաստանյութի երկրորդ չափաբաժնով պատվաստուման գործընթացը:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։
Ըստ ժամանակացույցի պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող: Կորոնավիրուսային նոր COVID-19 վարակի դեմ առաջինը պատվաստվել են Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև բժշկական հատուկ նշանակության ջոկատների զինծառայողները:
Պատվաստումն իրականացվել է կամավոր կերպով ինչպես տեղակայված շարժական դաշտային հիվանդանոցում, այնպես էլ շարժական բժշկական խմբերի կողմից բոլոր դիտակետերում, որտեղ պատվաստանյութը հասցվել է հատուկ ջերմային տարաների մեջ, ինչը երաշխավորում է դրա անվտանգությունը փոխադրման ընթացքում: