Գիրք նվիրելու օրվա առիթով երեկ այցելել էինք դպրոցներից մեկը, որն ընդգրկված է նաև նոր չափորոշիչները փորձարկող դպրոցների ցանկում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
«Ուսուցիչները առաջին հանդիպում-քննարկումներից, վերապատրաստումներից բավական ոգևորված էին ու մասնավորապես, օտար լեզուների ուսուցման մասով նշում էին, որ ըստ էության նոր չափորոշիչը տալիս է նույն հնարավորությունը, ինչ լեզվի խորացված ուսուցման պարագայում է ստացվում։
Իհարկե, խնդիրներ էլ ենք ունենալու և միասին փոխելու ենք, բայց ուսուցիչների պատրաստակամությունը՝ գնալ ընդառաջ փոփոխություններին և միասին անել էդ փոփոխությունը, ամենակարևոր բանն է»,- գրել է նա։