Արցախի երեք շրջաններում Թումո տուփեր կտեղադրվեն

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը և ԱՀ նախագահի Սփյուռքի հարցերով խորհրդական Ա. Սիմոնյանը աշխատանքային այցի շրջանակներում այցելել են Թումո կենտրոն, որտեղ բավականին արդյունավետ հանդիպում են ունեցել Թումոյի հիմնադիր տնօրեն Մարի Լու Փափազյանի հետ։ Այս մասին հայտնում է ԱՀ կրթության, գիտության և մշակույթի նախարարությունը։

«Այցի ընթացքում քննարկվել են Արցախում իրականացվելիք Թումո ծրագրի զարգացմանն ուղղված առաջարկներ՝ մասնավորապես Արցախի երեք շրջաններում Թումո տուփեր տեղադրելու հարցը: Այն իրենից ներկայացնում է արբանյակային մինի կենտրոնների ցանց, որը հնարավորություն է տալիս քիչ ծախսերով հեշտ տեղաշարժվել տարածքում, հանդիսանալով որպես հագեցած կոնտեյներ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ ջանքերով առաջիկայում ստեղծել Թումո տուփեր, որոնցից յուրաքանչյուրում կարող է տեղավորվել 320 աշակերտ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել