Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ այսօր ժամը 18։20-ին Ստեփանակերտի Բրյուսովի անվան փողոցում (Գետափ), տեղի կունանա չպայթած զինամթերքի ոչնչացում։
«Պայթյունի ձայն լսելու դեպքում խնդրում ենք չանհանգստանալ։
Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել 911,112,101 կարճ հեռախոսահամարներին»,- ասված է հայտարարության մեջ։