Իրավապաշտպան, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնել է, որ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը ևս ձերբակալվել է։ Այս մասին իրեն հայտնել է վերջինիս փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ևս ձերբակալվել է։
Փաստաբան Հակոբ Ենոքյանը Ռուբեն Մելիքյանին փոխանցել է, որ Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը ձերբակալված են երեք հոդվածներով։
«Հոդված առաջին՝ ազգային, ռասայական թշնամանք տարածելու հրապարակային կոչերը, հոդված երկրորդ՝ թշնամանք հարուցելը ինչ-որ տարբեր շերտերի նկատմամբ, և երրորդը՝ ռազմական դրության ժամանակ տեղեկատվության տարածման կանոնների խախտումը»,- նշել է Մելիքյանը։