Կարեն Բեքարյանը ձերբակալվել է․ փաստաբան

«Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը ձերբակալվել է։ Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց վերջինիս փաստաբան Գոռ Միքայելյանը։

«Դժվարությամբ, բայց կարողացա հանդիպել Կարեն Բեքարյանին։ Նրան ձերբակալել են։ Այս պահին դեռևս շարունակվում են գործողությունները՝ կապված հարցաքննության և այլնի հետ»,- նշեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործի շրջանակներում խուզարկություն է իրականացրել «Քառյակ Մեդիա»-ի համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանի բնակարանում։ Խուզարկությունից հետո Բեքարյանը հրավիրվել էր ԱԱԾ՝ հարցաքննության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել