Փետրվարի 11-ին կառավարությունը հաստատեց երեխաների կրթության ապահովման համար մի կարևոր փաստաթուղթ․ Ժաննա Անդրեասյան

Փետրվարի 11-ին կառավարությունը հաստատեց երեխաների կրթության ապահովման համար մի կարևոր փաստաթուղթ՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դրա շնորհիվ կկարողանանք բացահայտել այն երեխաներին, որ ընդգրկված չեն որևէ կրթական հաստատությունում, տարբեր գերատեսչությունների կողմից անհրաժեշտ քայլեր ձեռնարկել։

Կկարողանանք նաև մշտադիտարկել այն բոլոր դեպքերը, երբ երեխաները, չնայած ֆորմալ ընդգրկված են դպրոցում, բայց փաստացի դուրս են մնում կրթությունից՝ հաճախակի բացակայելով, տնային ուսուցման ձևակերպման և փաստացի ուսուցում չստանալու և այլ հիմքերով։

Գործիքն աշխատելու է ծրագրային ապահովմամբ, ինքնաշխատ եղանակով, հիմնվելով միջգերատեսչական համագործակցության վրա։

Մանրամասներն՝ այստեղ»,- գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել