Սյունիքի մարզպետարանից հայտնում են.
«Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ագարակ գյուղի (Կապան համայնք) հարևանությամբ ադրբեջանական կողմից հնչել են անկանոն կրակոցներ դեպի օդ։ Փաստն արձնագրվել է հայ և ռուս սահմանապահների կողմից․ վերջիններիս հրամանատարությունը մի քանի ժամ շարունակ դիտարկում է կատարել տարածքում, գրանցել միջադեպը, որից հետո տվյալ հատվածում ավելացվել է ռուս սահմանապահների ևս մեկ հենակետ, որտեղ այժմ շուրջօրյա հերթապահություն է իրականացվում»։
Հիշեցնենք, որ Իրավաբան.net-ի հետ զրույցում Ագարակի համյնքապետ Հայկ Սահակյնն ասաց, որ արդեն կրակոցներ չեն հնչում, բայց հաճախակի են լինում:
Մարդու իրավունքների պաշտպանն էլ ավելի վաղ տեսանյութ էր հրապարակել, որտեղից պարզ էր դառնում, որ կրակոցներ հնչել են: