Հարկադիր կատարողի համար սահմանվում է հնգօրյա աշխատանքային շաբաթ: Հարկադիր կատարողն անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության:
Հարկադիր կատարողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: Օրվա ընթացքում ծառայության տևողությունն արտաժամյա ծառայության հետ չպետք է գերազանցի 16 ժամը:
Հարկադիր կատարողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: Արտաժամյա ծառայության համար վճարվում է հավելավճար` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և չափով:
Արտաժամյա ծառայության ներգրավման դեպքերը և ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը:
Աղբյուրը` Իրավաբան.net