Ադրբեջանից Հայաստան վերադարձավ ևս 5 գերի: Ինչպես հայտնում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, գերիները վերադարձել են ռուսական կողմի միջնորդությամբ:
Բաքվից Երևան ժամանած ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում: Այստեղ են հավաքվել գերիների բազմաթիվ հարազատներ: