Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու հետևանքով արդեն տևական ժամանակ բուժվում է բժիշկների հսկողության տակ և աշխատում է հեռավար, բժիշկների համապատասխան թույլտվության պարագայում այս շաբաթվա վերջին կվերադառնա Երևան:
Հանրապետության նախագահը բուժումը կշարունակի նաև Երևանում:
Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակվել էր նաև նախագահի կինը՝ Նունե Սարգսյանը։
Ավելի վաղ նախագահի աշխատակազմից հայտնել էին, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն արձակուրդի շրջանակում Նոր տարին դիմավորել է Լոնդոնում՝ ընտանիքի ու թոռնիկների հետ:
Հունվարի 3-ին նախագահ Սարգսյանը Լոնդոնում ենթարկվել է ոտքի վիրահատության, որը բարեհաջող է անցել: