Երևանի ավագանին փետրվարի 9-ին որոշում ընդունեց ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրել «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանին։
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետի 2020 թվականի նոյեմբերի 18-ի N3 արձանագրության՝ դադարեցվել էր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Արսեն Կարապետյանի ավագանու անդամի լիազորությունները: Նա այժմ Ազգային ժողովի պատգամավոր է։
Ստորև ներկայացնում են հանձնաժողովի նոր նախագահի կենսագրությունը․
Նուարդ Վարդանյանը ծնվել է 1987թ. հունիսի 15-ին, Երևանում։
2004թ. ավարտել է Երևանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը։
2011թ. ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը։
2011-2014թթ. եղել է Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի օրդինատոր։
2008թ. բողոքի ցույցերին բժիշկ-ուսանողների «Խալաթներով երթ» նախաձեռնության կազմակերպիչ է:
2015թ. ավարտել է Հռոմում իտալերենի և իտալական մշակույթի «Լեոնարդո դա Վինչի» դպրոցը։
2016թ.-ից աջակցում է Լետիցիա Լեոնարդիին հայ գրականության և պոեզիայի իտալերեն թարգմանությանը:
2017թ. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ հանդիսացել է «Ելք» դաշինքի վստահված անձ։
2016թ. աշխատել է «Քարտեզ Իտալիա» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն։
2017թ. աշխատել է «Էյչ Էմ Թայլս» ընկերությունում՝ որպես փոխտնօրեն։
2017թ. հիմնել է «Պեգաս» մանկական արվեստանոցը։
2017-2018թթ. աշխատել է «Մանե» ցուցասրահ-սրճարանում՝ որպես տնօրեն։
2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երևանի ավագանու անդամ։
Ամուսնացած չէ։