Վայր են ընկել երթուղայինի սրահում

Ապրիլի 23-ին, ժամը 13.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով Արցախի փողոցից բուժօգնության են տեղափոխվել 57-ամյա մի կին և 22-ամյա աղջիկ: Վերջիններս հայտարարել են, որ վնասվածքներն ստացել են Արցախի փողոցում 62/Ա երթուղային միկրոավտոբուսի սրահում վայր ընկնելու հետևանքով: Ոստիկանության լրատվության բաժինը տեղեկացնում է, որ նույն օրը կամավոր ոստիկանություն է ներկայացել 45-ամյա մի տղամարդ: Նա հայտարարել է, որ նշված անձինք մարմնական վնասվածքները ստացել են իրեն ամրակցված «ԳԱԶ-32 213» մակնիշի ավտոմեքենայում, որը վարել է ինքը:

Կատարվում է քննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել