Ա. Նավասարդյանի անվան հ. 196 հիմնական դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Ստեփանյանը ճանաչվել է տարվա լավագույն ուսուցիչ։
«Առաջին անգամ «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթում հաղթել եմ 2007 թվականին։
14 տարի անց «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողների շարքում եմ»,-նշել է նա։
Նշենք, որ նա ղեկավարում է «Ռուզաննա Ստեփանյանի Կրթական Արհեստանոց» ֆեյսբուքյան խումբը, որը ուսուցիչների լավագույն օգնականներից մեկն է նրանց աշխատանքում։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, որ ամփոփվել է «Տարվա լավագույնները» մրցույթը։
«Ստացվել էր 54 հայտ։ Պարգևատրվող ծրագրերի թիվը 41-ն է, ընդ որում, այդ ծրագրերում ավելի քան 10 հայտեր խմբային են, այսինքն՝ ներկայացված են տարբեր մանկավարժների և աշխատակիցների միջև համագործակցության եղանակով։
Գնահատող հանձնաժողովում, բացի նախարարությունից, ընդգրկված էին նաև հասարակական կազմակերպությունների, աշակերտական խորհրդի, մանկավարժական բուհերի ներկայացուցիչներ։
Իհարկե, ընթացքում տեսանք նաև ծրագրի բարելավման տեղերը, որի շուրջ կաշխատենք մինչև մյուս մրցույթը, բայց կարևոր է, որ ժամանակի ընթացքում կարող ենք ստանալ մանկավարժական և կրթական նորարարությունը խթանող լավ գործիք։
Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին»,- նշվում է հայտարարության մեջ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից իրականացված «Տարվա լավագույնները» մրցույթի արդյունքում
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն
Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն
Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր
Նախադպրոցական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն
անվանակարգերում հաղթող ճանաչված անձանց ցանկ։