Մեծ պահանջարկի պարագայում առավել էժան դասի տոմսերը ակնթարթորեն սպառվել են․ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը հայտնում է․ «Դեպի ՌԴ տոմսերի թանկացման մասով հարկավոր է նշել, որ տոմսերի որևէ արհեստական թանկացում շուկայում տեղի չի ունեցել, ուղղակի մեծ պահանջարկի պարագայում առավել էժան դասի տոմսերը ակնթարթորեն սպառվել են և այժմ առկա են բացառապես թանկ դասի տոմսեր։

Մինչև փետրվարի 1 օդանավերի ծանրաբեռնվածությունը միջինում կազմում էր 60 տոկոս, իսկ այժմ օդանավերը 100 տոկոսով ծանրաբեռնված են»։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Путешествую без COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։ Ներկա պահին Android հեռախոսների Google Play որոնման դաշտում հնարավոր չէ «Путешествую без COVID-19» հավելվածի ներբեռնումը։ Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2021 թվականի հունվարի 26-ի N 140-P որոշման, 2021 թվականի փետրվարի 1-ից մինչև մարտի 1-ը թույլատրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մուտքը Ռուսաստանի Դաշնության տարածք։
ՌԴ կառավարության վերը նշված որոշման 1-ին կետի в) ենթակետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ՌԴ տարածք կարող են մուտք գործել «Путешествую без COVID-19» հավելվածի առկայության պայմաններում։

Տեղեկացնում ենք, որ ներկա պահին Android հեռախոսների Google Play որոնման դաշտում հնարավոր չէ «Путешествую без COVID-19» հավելվածի ներբեռնումը, ուստի անհրաժեշտ է հավելվածը ներբեռնել հղումով»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել