Հունվարի 30-ից որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Հրաչյա Ն.-ի դին Հրազդանի կիրճում հայտնաբերվել է ծառից կախված վիճակում: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարարության մամուլի քարտուղար Աննա Բաղդասարյանը։
Հիշեցնենք, որ այսօր 11։44-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Փրկարարները Հրազդանի կիրճում հայտնաբերել են Հրաչյա Ն․-ի դին։
Հունվարի 30-ին, ժամը 20։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ «Պրինցես Մարիաննա» ռեստորանի մոտակայքում, երեխա է կորել․ որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Որոնողական աշխատանքներն ավարտվել էին անարդյունք։