64-ամյա տղամարդը ոստիկանությանն է հանձնել մեծ քանակությամբ զենք-զինամթերք

Ոստիկանության Հրազդանի բաժնի և ՊՊԳՎ Հրազդանի պահպանության բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած բացատրական աշխատանքի շնորհիվ՝ հունվարի 22-ին, Հրազդանում բնակվող 64-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է կարճեցված փողով, առանց գործարանային համարի հրազեն, նռնակներ, որոնցից մեկը՝ պայթուցիչով, ինքնաձիգի պահունակներ, տարբեր հրազենների ու տրամաչափի 200-ից ավելի փամփուշտ, տրոտիլ և այլն։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը ձեռք է բերել տարիներ առաջ ու պահել տանիքում։ Նշանակվել են փորձաքննություններ։ Վերստին հիշեցնում ենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել