Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ներկա պահին «Վերին Լարս» անցակետը բաց է, բեռնատար տրանսպորտային միջոցները ինտենսիվ կերպով բաց են թողնվում:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ մշտական կապի մեջ են ռուսական և վրացական կողմերի հետ ինչպես առանձին դեպքերում, այնպես էլ ընդհանուր առմամբ ծագող իր իրավասության ներքո գտնվող խնդիրները հնարավորինս արագ և կազմակերպված կարգավորելու համար։