ԵԽԽՎ-ում Երևանին և Բաքվին կոչ են արել արագ իրականացնել եռակողմ համաձայնագրի դրույթները. ТАСС

Ադրբեջանը և Հայաստանը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը խանգարում է քաղաքական երկխոսություններին և հնարավորինս արագ իրականացնեն եռակողմ համաձայնագրի դրույթները: Այս մասին ասվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևում, որը հիմնված  է 2020թ. մոնիթորինգային կոմիտեի զեկույցի վրա, հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը:

Վեհաժողովն ընդգծել է Ռուսաստանի Դաշնության դերը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, և կոչ է արել Երևանին և Բաքվին. «Որքան հնարավոր է արագ իրականացնել, 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ համաձայնագրի դրույթները, որոնք վերաբերում են մարդասիրական խնդիրներին: ԵԽԽՎ-ն նաև խորհուրդ է տվել. «Անհապաղ իրականացնել գերիների փոխանակման գործընթացը, հարգել մշակութային ժառանգությունը և զերծ մնալ քաղաքական բանակցություններին խանգարող հռետորաբանությունից»:

Վեհաժողովում նաև մտահոգություն են հայտնել Ղարաբաղյան հակամարտության ընթացքում մարդու իրավունքների լրջագույն խախտումների, մշակութային, կրոնական հուշարձաններին հասցված վնասի համար և շեշտել, որ ցանկացած խախտում պետք է պատժվի և մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել