Կապան և Սիսիան քաղաքների տնտեսավարողների մոտ անվտանգության նորմերի խախտումները զգալիորեն նվազել են. ԱԱՏՄ

Դեղատներ, վարսավիրանոցներ,  գրադարաններ և մանրամեծածախ առևտրի կետեր. ԱԱՏՄ հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցները ուշադրության տակ են առել նշված հաստատություններում անվտանգության նորմերի պահպանումը։

Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:

Սյունիքի մարզի Կապան և Սիսիան քաղաքների տնտեսավարողների մոտ անակնկալ ստուգայցերը փաստում են՝ անվտանգության նորմերի խախտումները զգալիորեն նվազել են։

Ոչ կոպիտ, տեղում շտկվող խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչները տրամադրում են խորհրդատվություն, իրականացնում բացատրական աշխատանք:

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ նշում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի պահպանումը պարտադիր է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել