«Ռոսպոտրեբնաձորի» մասնագետներն աշխարհում առաջին անգամ լուսանկարել են կորոնավիրուսի «բրիտանական» շտամը, հայտնում է ТАСС-ը։
«Վիրուսի լուսանկարը մանրադիտակի տակ է արվել՝ նոր կորոնավիրուսի այս տարբերակի հատկությունների շարունակական ուսումնասիրության շրջանակներում», – ասված է հայտարարության մեջ: Մասնավորապես, ուսումնասիրվում են դրա կառուցվածքային առանձնահատկությունները։
«Ռոսպոտրեբնաձորը» նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունում հայտնաբերում են «բրիտանական» շտամով վարակվելու դեպքեր, իսկ «Ռոսպոտրեբնաձորի» արդյունավետության կենտրոնական գիտական հետազոտական ինստիտուտի թեստային համակարգը տարբերակում է ոչ մուտանտ ձևերը տիպային վիրուսից:
Ըստ վարչության, «բրիտանական» շտամին բնորոշ մուտացիաները չեն ազդում «Էպիվակորոնա» պատվաստանյութի արդյունավետության վրա: Այն պարունակում է պեպտիդային անտիգեններ։