Բնապահպանական պետական տեսչության բացահայտումները

Բնապահպանական պետական տեսչության կողմից 15.04-20.04.2013թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, Բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության և տարեկան հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1.3մլն.դր.ընդհանուր գումարով վարչական տուգանքի 20 որոշում և հաշվարկվել է 2.73մլն.դր. ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Լոռու տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերված ապօրինի ծառահատման 4 գործով ֆիզիկական 1 անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում և հաշվարկվել 793.51հազ.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 5 դեպքի համար 5 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 350.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.85մլն.դր ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Արմավիրի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 22.5հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային և Տարեկան վարչական վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Երևանի տարածքային բաժնի կողմից 4 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից 2 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 200.0հազ.դր ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի 1 որոշում:

Արմավիրի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում:

Ապօրինի որս

Կենսառեսուրսների հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի շուկաներում և վաճառքի կետերում իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 250 հատ ՙսիգ՚ տեսակի տիրազուրկ ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի թիվ 14 գիշերօթիկ դպրոցին:

Գեղարքունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 348հատ(47կգ) տիրազուրկ ՙկարաս՚ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է ՙԳավատի մանկատուն՚ և ՙՍևանի հոգեբուժական հիվանդանոց՚, իսկ կենդանի 67 հատ ՙկարաս՚ տեսակի ձուկ և 41 հատ խեցգետին բաց է թողնվել Սևանա լիճ: Առգրավվել է նաև 24 հատ ձկնորսական ցանց և 2 հատ ռետինե նավակ:

Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 5 հատ խեցգետնաորսիչ ցանց, իսկ առգրավված 4կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել Ախուրյանի ջրամբար:

Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից իրականացված ստուգայցերի արդյունքում առգրավվել է 54 հատ տիրազուրկ ՙսիգ՚ տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Փայտանյութի ապօրինի տեղափոխում

Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր գումարի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 60.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 760.5հազ.դր. գումար:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել