Հունվարի 29-ը աշխատանքային օր է

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է, որ Բանակի օրը նշվում է հունվարի 28-ին և այն ոչ աշխատանքային օր է:

Իրավաբան․net-ը մի շարք հարցեր է ստացել հունվարի 29-ի աշխատանքային լինելու-չլինելու մասին, քանի որ օրը ուրբաթ է լինելու։

Հայտնում ենք, որ հունվարի 29-ը աշխատանքային օր է, կառավարությունը դրա տեղափոխման վերաբերյալ որևէ որոշում չի ընդունել վերջին նիստի ընթացքում։

Նշենք նաև, որ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Հունվարի 27-ին-ին կարող եք մեկ ժամ շուտ ավարտել աշխատանքը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել