«Պետք է ազատվել բռնություն գործադրելու հակումներ ունեցող ոստիկաններից». Արմեն Մարտիրոսյան

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը դուրս եկավ Հատուկ քննչական ծառայությունից: Նա ապրիլի 9-ի դեպքերի մասին մանրամասնորեն պատմել է քննիչին: Այս մասին վերջինս հայտարարեց լրագրողների հետ զրույցում:

«Երկու գործ է հարուցվել և երկուսն էլ մեկ քննիչի մոտ է: Երկուսի հետ կապված էլ ցուցմունք տվեցի որպես վկա»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ նա արդեն 3 ժամից ավելի ՀՔԾ-ում էր:

Նրա խոսքով` պետք է ազատվել բռնություն գործադրելու հակումներ ունեցող ոստիկաններից: Արմեն Մարտիրոսյանի փոխանցմամբ` իր համար զարմանալի է եղել այն, որ իր նկատմամբ անհամաչափ գործողություններ թույլ տված ոստիկաններից մեկը ավտոմատով է եղել:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել