Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Կորյուն Գ.-ի և Քաջիկ Մ.-ի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, 02.05.2012թ. Կ. Գևորգյանի համար ամուսնության նպատակով անչափահաս Զարուհի Մ.-ին առևանգելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, նույն օրը Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոց 129 հասցեում գտնվող Էրեբունի բժշկական քոլեջի 3-րդ մասնաշենքի դիմացից բռնություն գործադրելու եղանակով խմբի կազմում առևանգել են Զարուհի Մ.-ին:
Մեղադրյալներից մեկի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել գրավը, իսկ մյուսի նկատմամբ` ստորագրություն չհեռանալու մասին:
Դատարանը վճռեց ամբաստանյալ Կորյուն Գ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեջ:
Ամբատանյալ Քաջիկ Մ.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով նախատեսված հանցանքի կատարման մեջ և նրա նկատմամբ քրեական պատիժ կիրառել՝ դատապարտելով ազատազրկման 4 /չորս/ տարի ժամկետով, որը պետք է կրի ՀՀ ԱՆ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net