Վիճաբանել են զորամասի լվացարանի մոտ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Գարիկ Գ.-ի:

Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային, 13.02.2013թ զորամասի լվացարանի մոտ` խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքային կանոնները, ստորադասության հարաբերությունների բացակության դեպքում, վիճաբանել է համածառայակից, շարքային Նորիկ Ճ.-ի հետ, որի ընթացքում բռնություն է գործադրել վերջինիս նկատմամբ:

Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի` զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել