«Անտառային գեղեցկուհին» կուտակած հարկային պարտավորություններ ունի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էջմիածնի տարածքային հարկային տեսչությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ «Անտառային գեղեցկուհի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` պետական բյուջեի օգտին 380.890 դրամ բռնագանձելու պահանջի մասին։

Հայցի հիմքում դրվել է Ընկերության կողմից «Եկամտահարկի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին» և «Հարկերի մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտումները, որոնց հետևանքով նրա մոտ առաջացել են պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ապառքի և դրա նկատմամբ հաշվարկված տույժերի գծով։

Ընկերության պարտավորությունները հաստատվել են Էջմիածնի ՏՀՏ-ի կողմից ներկայացված հաստատագրված վճարի, եկամտահարկի և սոցվճարների անձնական հաշվի քարտերով, եկամտահարկի հաշվարկներով, սոցվճարների հաշվետվությամբ և հաստատագրված վճարի մուտքագրված ելակետային տվյալներով։

Ուստի դատարանը եզրահանգեց, որ հայցվորի պահանջը հիմնավորված է, հետևաբար այն ենթակա է բավարարման ամբողջությամբ։

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել