Վ.Այվազյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Աշտարակի» տարածքային ստորաբաժանման, երրորդ անձ` Օ.Ավետիսյան` 29.12.2008թ. թիվ ԱՐԱԴ/0328/02/08 վճռի համաձայն իրավունքի պետական գրանցում կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բարարել է հայցը՝ ընդհանուր և ժառանգական գույքից բաժիններն առանձնացնելու պահանջի մասին։ Վճիռն օրինական ուժի մեջ է մտել 10.06.2009թ.։
20.10.2011թ. Վ.Այվազյանը դիմել է պատասխանող` ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ Աշտարակի տարակային ստորաբաժանմանը` Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 29.12.2008թ. վճռի հիման վրա պետական գրանցում կատարելու խնդրանքով, սակայն 16.05.2011թ. թիվ 542 գրությամբ մերժում է ստացել այն պատճառաբանությամբ, որ ըստ տեխնիկական եզրակացության` տվյալ պտղատու այգուց առաջարկվել է որպես 1/4 բաժնեմաս հատկացնել հատակագծում թիվ 1 կամ 3 բաժնեմասից ցանկացածը, սակայն վճռից պարզ չէ, թե որն է հատկացվել որպես 1/4 և որն է մնացել ընդհանուրի հետ։ Իսկ 12.10.2011թ. թիվ 1231 գրությամբ հինականում մերժել է այն պատճառաբանությամբ, որ պատշգամբում տեղադրված միջնորմը փորձագիտական եզրակացության համապատասխան չի տեղադրվել և փորձագիտական եզրակացությունն էլ առաջին հարկի մասով սխալ Է։
Դատարանի եզրահանգմամբ՝ հայցը բավարարելու իրավական հիմքերը բացակայում են, քանի որ առկա են 29.12.2008թ. թիվ ԱՐԱԴ/0328/02/08 վճռի հիմքով Վ.Այվազյանի իրավունքի գրանցումը մերժելու մասին ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ «Աշտարակի» տարածքային ստորաբաժանման ուժի մեջ գտնվող 16.03.2011թ., 16.05.2011թ., 16.06.2011թ. և 12.10.2011թ. համապատասխանաբար թիվ 253, 541, 732 և 1231 մերժման գրություններ։
Ուստի դատարանը վճռեց հայցը մերժել:
Աղբյուրը`Իրավաբան.net