Ապրիլի 20-ին մայրաքաղաքի «Հրազդան» մարզադաշտին հարակից տարածքում անցկացվեց ոստիկանության Երևան քաղաքի կայազորի շարային ու տեխնիկական ստուգատես:
Ոստիկանության փոխանցմամբ` ստուգատեսն անցկացրեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը:
Ստուգատեսի նպատակն էր ստուգել ոստիկանության Երևան քաղաքի կայազորի ստորաբաժանումների ընդհանուր պատրաստվածությունը, ծառայողական ավտոտրանսպորտի տեխնիկական վիճակը, ինչպես նաև համազգեստի սեզոնային փոփոխությամբ պայմանավորված` ոստիկանության ծառայողների պատշաճ արտաքին տեսքը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետը, վարչության հրամանատարական կազմի ուղեկցությամբ, անցավ ստորաբաժանումների շարքերով, անձամբ ստուգեց ծառայողների պատրաստվածությանը: Վարչության պետը խիստ ցուցում տվեց շուտափույթ վերացնել տեղ գտած թերությունները:
Սուգատեսի ավարտին ստորաբաժանումներն անցան շարային երթով:
Տեսանյութը` police.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net