Գործող ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածը սահմանում է. «Այնպիսի կրոնական կամ հասարակական միավորում կազմելը կամ ղեկավարելը, որի գործունեությունը զուգորդված է անձանց առողջությանը վնաս պատճառելով կամ անձանց այլ իրավունքների դեմ ոտնձգություններով, ինչպես նաև անձանց իրենց քաղաքացիական պարտականություններից հրաժարվելուն դրդելով՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով»:
Մինչդեռ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի» նախագծով նախատեսվում է փոփոխել և լրացնել նշված հոդվածը:
Այսպես` նախատեսվում է հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Այնպիսի կրոնական կամ հասարակական միավորում կազմելը, ղեկավարելը կամ նրանց աջակցելը, որի գործունեությունը զուգորդված է անձանց առողջությանը վնաս պատճառելով կամ անձանց այլ իրավունքների դեմ ոտնձգություններով, ինչպես նաև անձանց իրենց քաղաքացիական պարտականություններից հրաժարվելուն դրդելով` պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Վերը նշված օրենքով նախատեսվում է նաև կատարել լրացում` հոդվածին ավելացնելով երկրորդ մաս, որը կսահմանի հետևյալը . « Հոգեորդությամբ զբաղվելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով կամ կալանքով` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Աղբյուրը` Իրավաբան.net