Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քրեական գործն ըստ մեղադրանքի Ա. Առաքելյանի, Ս. Հակոբյանի, Զ. Մուճուրյանի:
Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանցավոր համաձայնության գալով միմյանց հետ` 2012թ օգոստոս ամսվա սկզբներին գողություն են կատարել Անի Առաքելյանի(անունը փոխված է) բնակարանից` պատճառելով 100.000 դրամի գույքային վնաս:
Մՙեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net