Մտադրվել է վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով տիրանալ իր ծանոթի բնակարանին

Արմինե Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ծանոթանալով Ս.Սիմոնյանի հետ և տեղեկանալով, որ վերջինս որևէ ժառանգ չունի, բնակվում է կնոջ՝ Ե.Սահակյանի հետ, մտադրվել է վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով տիրանալ նրանց պատկանող բնակարանին։

Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործով որպես իրեղեն ապացույց է ճանաչվել ՀՀ ԿԱ ԱԳԿ պետ.կոմիտեից բնակարանի կադաստրային գործը 103 թերթ, Շենգավիթ նոտարական տարածքի նոտար Ա.Մազմանյանից առգրավված նոտարական գործը՝ 10 թերթ։

Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը վերաբերում է առանձնապես խոշոր չափերով խարդախությունը, որի համար նախատեսված է պատիժ ազատազրկման ձևով` չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել