«Կառավարության և վարչապետի հրաժարականի շուրջ հրապարակային պահանջ գեներացնելու փորձը չի ստացվել և առաջարկվել է անցկացնել խորհրդարանական ընտրություններ։ Տրամաբանական չէ, որ իշխող ուժը ինքը իր համար անի ընտրություններ»,-խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշել է, որ ընտրությունների դեմ արտահայտվող քաղաքական ուժերը «էս գլխից արձանագրում են իրենց պարտությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններում»։
Փաշինյանը նշեց, որ առաջարկը դեռ կա, քննարկումները շարունակվում են․ «Մեր սկզբունքը նույն է․ իշխանության ճակատագիրը պետք է որոշի ժողովրդի։ Նրանք, ովքեր ասում են ոչ, հասկանալի չէ, թե ինչու են ասում՝ ոչ»։
Նա հավելել է, որ իշխանությունը չի անի այնպիսի քայլ, որը ժողովրդին կզրկի որոշումներ կայացնելու իրավունքից․ «Մեր առաջարկը շարունակում է մնալ»։
Մանրամասները՝ տեսանյութում։