Թիկնապահը և պահնորդն աշխատում են աշխատանքային պայմանագրի հիման վրա, և նրանց վրա տարածվում են աշխատանքային օրենսդրության պահանջները:
Թիկնապահական և պահնորդական գործունեություն իրականացնելիս արգելվում է`
1) թաքցնել նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հանցագործության փաստերը` անկախ պատվիրատուի շահերից.
2) իրականացնել իրավապահ մարմինների կամ պետական այլ մարմինների պաշտոնատար անձանց լիազորություններ.
3) խոչընդոտել իրավապահ մարմինների, այդ թվում` մաքսային, հարկային, անվտանգության ծառայության, ինչպես նաև այլ պետական մարմինների աշխատակիցների գործունեությանը.
4) օգտագործել և տարածել պաշտպանվող անձի վերաբերյալ իրեն հայտնի դարձած տեղեկությունները.
5) այլ անձանց փոխանցել իրեն ամրակցված զենքը, հատուկ կամ տեխնիկական միջոցները և սահմանված կարգով ստացած վկայականը.
6) պետական ռազմականացված կամ իրավապահ մարմինների տարբերանշաններով համազգեստի կրումը:
Աղբյուր՝ Իրավաբան.net