ՀՔԾ-ն կարճել է Արթուր Վանեցյանին առնչվող քրեական գործը

Արթուր Վանեցյանի՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնում գտնվելու ժամանակ ենթադրյալ լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը դեկտեմբերին կարճվել է: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։

Գործի կարճումը կատարվել է դեռ 2020-ի դեկտեմբերին՝ ՀՀ ՔՕ-ի 309.1 մասով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցված, ՀՔԾ վարույթ ընդունված գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտնել էր, թե ՀՀ ԱԱԾ նախկին տնօրենը, անտեսելով ՀՀ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված տարիքային սահմանափակումները, 2018 թ. հուլիսի 18-ի հրամանով ԱԱԾ-ում աշխատանքի էր նշանակել 51 տարեկան և փոխգնդապետի զինվորական կոչումով նախկինում ծառայությունից արձակված անձին: Այդ փաստի առթիվ էր հարուցվել քրեական գործը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել