Գտնվել է Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին

Պաշտպանության նախարարության դարպասները մեքենայով կոտրած Գուրգեն Վարդանյանի անհետ կորած որդու դին հայտնաբերվել է։ Այս մասին հայտնում է Վարդանյանի փաստաբանը՝ Կարեն Ստեփանյանը։

Հիշեցնենք, որ Գուրգեն Վարդանյանը, որը ձերբակալվել էր ռազմական դրության պայմաններում զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու համար, ազատ է արձակվել։

Նրան մեղադրանք է առաջադրվել երկու դրվագով՝ զորամաս ապօրինի մուտք գործելու և խուլիգանության։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրված ստորագրությունը չհեռանալու մասին։ Նշենք, որ անհայտ կորածի հայրը տևական ժամանակ փնտրել է որդուն, նրա անունը եղել է զոհվածների ցուցակում, բայց դին չի գտնվել։ Շուրջ 100 օր որոնելուց հետո ԴՆԹ-ի պատասխանը եկել է, որ որդու դին գտնվել է։ Կիրակի օրը տեղի է ունեցել հուղարկավորությունը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել