Ազգային ժողովն այսօր՝ հունվարի 20-ին շարունակում է հերթական քառօրյան։
Նիստի սկզբում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ 98 պատգամավոր է գրանցվել, քվորում կա և նիստը կարող են սկսել։ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը 20 րոպե ընդիմջում խնդրեց․ «Գիտենք, որ այսօր մենք քվեարկությունների շարքում ունենք նաև սահմանադրական օրենք, և քանի որ մեր որոշ պատգամավորներ, նաև ճանապարհային խցանումների պատճառով դեռ չեն հասցրել բոլորը ներկա գտնվել խորհրդարան, առաջարկում եմ 20 րոպե ընդմիջում վերցնել»։
Նիստն ընդմիջվեց։