Շուռնուխ բնակավայրի գիշերային լուսավորության հարցը արմատապես լուծվում է: Բնակավայրում փողոցների արտաքին լուսավորության խնդիրը հաղթահարվել է բարերարների աջակցությամբ՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը: Այս մասին հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«Ավելի քան 30 հին լուսատուները փոխարինվել են ԼԵԴ տեսակի նոր լուսատուներով: Բարերարների աջակցությամբ Շուռնուխում առաջիկայում կմեկնարկեն նաև վերակառուցման նոր ծրագրեր, այդ թվում` խաղահրապարակի, առանձնատների կառուցում»,- ասված է հայտարարության մեջ։